Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Փոքր եզրափակչի նրա մրցակից Գոգա Օթունաշվիլին (Վրաստան) վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին։
Այսօր ավելի վաղ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 5:2 հաշվով հաղթել էր Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկել առաջնության եզրափակիչ։
Ապրիլի 7-ին ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։
Եվրոպայի առաջնությունն ընթանում է ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։