Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 5:2 հաշվով հաղթել է Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Զաուր Ուգուևն է:
Այսօր ավելի վաղ Հարությունյանը ժամանակից շուտ 12:2 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Լեոնիդ Կոլեսնիկին և անցել կիսաեզրափակիչ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը ՝ Վազգեն Թևանյանը, 3:0 հաշվով հաղթել էր մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Ապրիլի 7-ին ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։
Եվրոպայի առաջնությունն ընթանում է ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։