Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 4-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսեյ Բորուտին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Անդրեասյանն այս հաղթանակի շնորհիվ անցել է ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ 2025-ի կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի ըմբիշ Ակակի Կեմերտելիձեն։
Առաջնության 1/8 եզրափակչում Անդրեասյանը 10։0 հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուշ Լուժինցկուն։ Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 3:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Իսլամ Հուսեյնովին։