Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսն արդարացվել է սեռական ոտնձգության գործով, հայտնել է Chempionat.com-ը։
Իսպանիայի Գերագույն դատարանի քրեական պալատը չեղյալ է հայտարարել առաջին դատավճիռը, որով ֆուտբոլիստին 4,5 տարվա ազատազրկման էին դատապարտել։
Հղում անելով RMC Sport-ի աղբյուրներին՝ կայքը գրել է, որ Ալվեսը փոխհատուցում կստանա բանտում անցկացրած ժամանակի համար։
2023-ի հունվարին Ալվեսին բռնաբարության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորել էր։ 2024-ի փետրվարին դատարանն Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, նաև պարտավորեցրել էր 150 հազար եվրո վճարել տուժողին՝ որպես բարոյական փոխհատուցում։ Իսպանիայի դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեսը պետք է ավելի երկար ժամանակ գտնվի կալանքի տակ։