Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը: Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը 7,5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ տեղերը:
Չեմպիոն է դարձել գերմանացի գրոսմայստեր Մատիաս Բլումբաումը, որը վաստակել է 8,5 միավոր: Նա դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, որը երկու անգամ անգամ ճանաչվել է Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն:
Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվել է Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում մարտի 15-26-ը: Շախմատի աշխարհի գավաթը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 27-ը՝ Հնդկաստանում: