Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ութերորդ խաղափուլից հետո կիսում է 1-5 տեղերը, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ հրապարակման՝ նա սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին, և այժմ 8 հնարավորից ունի 6,5 միավոր։
Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով և ունեն 5,5 միավոր:
Ֆեդերացիան հավելել է, որ այս առաջնության ընթացքում Հայկ Երիցյանը երրորդ անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա։
Առաջնությունը տեղի է ունենում ռումինական Էֆորիե Նորդ քաղաքում մարտի 15-26-ը։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։ Հաջորդ փուլը կմեկնարկի այսօր՝ մարտի 24-ին։