Հայ շախմատիստները հինգ տուրերի արդյունքում ընդգրկվել են ռումինական Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների թվում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ըստ հրապարակման՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 4,5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանն ունեն 4-ական միավոր և նույնպես առաջատարների թվում են։