Փետրվարի 28-ին Մերիդայում (Մեքսիկա) տեղի է ունեցել WTA-500 Merida Open Akron մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը։ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է ավստրալուհի Մայա Ջոյնթին, հայտնում է Sports.ru-ն։
Էլինան երեք սեթում հաղթել է 4:6, 6:2, 6:0 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 47 րոպե։
Ավանեսյանը մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի Էմմա Նավարո (ԱՄՆ) – Զեյնեփ Սոնմեզ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Dubai Open միջազգային մրցաշարի առաջատարների թվում է
Դուբայում ընթացող Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից վաստակել է...