Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է փետրվարի 14-17-ը Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողների անունները։
81 կգ քաշային կարգում Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթող է դարձել Աշոտ Գասպարյանը (296 կգ), 89 կգ քաշային կարգում՝ Վալերիկ Մովսիսյանը (333 կգ)։ 96 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արտյոմ Արսենյանը (304 կգ), իսկ 102 կգ քաշային կարգում՝ Ռոմիկ Պողոսյանը (310 կգ)։
Մարզիկներին պարգևատրել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը և երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը։