Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Վան Սինյուի նկատմամբ, հայտնում է wtatennis.com-ը։
1/32 եզրափակիչ փուլի հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ, Ավանեսյանը հաղթել է 7:6, 1:6, 7:6 հաշվով:
2024 թվականի եպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
2024 թվականի օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Նույն տարվա օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։