Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են Հայաստանի յոթ ներկայացուցիչներ։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում 2025 թվականի փետրվարի դրությամբ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 64-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը՝ 85, Հրանտ Մելքումյանը՝ 99։
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 47-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը՝ 55-րդ և 84-րդ տեղերը։ Երիտասարդների վարկանիշային աղյուսակում Էմին Օհանյանը զբաղեցրել է 42-րդ տեղը։
2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել էր 100-ամյակի լավագույն թիմ: