Դոհայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Նոա»-ն ստուգողական հանդիպում է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, խաղը ավարտվել է հայկական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Նոա»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գոնսալո Գրեգորիոն և Մատեուս Այասը։ Պետերբուրգյան ակումբի միակ գոլը խփել է Ալեքսանդր Երոխինը։