Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել են Հայաստանի շախմատի չեմպիոնների տիտղոսը, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հունվարի 13-ին տեղի էր ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը: Առաջին խաղափուլը մեկնարկել էր հունվարի 14-ին։