Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ պայքարից, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթը։
Մենամարտը պետք է գլխավորեր UFC 311 մրցաշարը, որը նախատեսված էր անցկացնել Լոս Անջելեսում՝ հունվարի 19-ին։
Ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, մրցաշարից առաջ տեղի է ունեցել կշռման արարողությունը, սակայն Ծառուկյանը չի ներկայացել։
«Արմանը քաշի նվազման մարզումների վերջին փուլում մեջքի վնասվածք է ստացել։ Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, սակայն նման վնասվածքով մարտի գնալն իրատեսական չէր»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Ծառուկյանի մարզչական թիմից։