Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը, հայտնում է FCinter1908-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած մարզմանը Մխիթարյանը ֆիզիկապես այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվել։ Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն այսօր բժշկական հետազոտության կենթարկվի, ինչից հետո ակումբի մարզչական և բժշկական անձնակազմը միասին որոշում կկայացնեն նրա վերաբերյալ։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակը։
Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Վենեցիա»-«Ինտեր» հանդիպումը կկայնա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 18։00-ին։
Դեկտեմբերի 27-ին Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա վաստակել էր 87 միավոր։ Երկրորդ տեղը 62 միավորով զբաղեցրել էր Հայաստանի հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Սպորտի ոլորտում 2024 լավագույնների ընտրություն» մրցույթում Մխիթարյանը հաղթել էր «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում։
Մխիթարյանն «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ապրիլին Մխիթարյանը «Ինտերի» կազմում առաջին անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...