• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2025 14:46
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ հրաժարական տալ

Սպորտ,
21 Հոկտեմբեր 2024 18:28
ShareShareShare
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ հրաժարական տալ
telegram

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ հրաժարական տալ, տեղեկանում ենք ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարությունից։

ՀՀՖ նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո երկրպագուների մի հատված պահանջել էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլև ֆեդերացիայի գործունեությունից:

«Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերն ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերն ու նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ»,- ասել է Մելիքբեկյանը։

Նա ընդգծել է, որ ամբողջությամբ հասկանում ու ընդունում է երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը։

«2019թ․ դեկտեմբերին ստանձնել եմ ՀՖՖ նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը»,- հավելել է նա։

Մելիքբեկյանի խոսքով՝ արտարժույթի շուկայի ձևափոխումը ևս լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը։ ՀՖՖ նախագահը նշել է, որ կիսում է ֆուտբոլային հանրության դժգոհությունները։

«Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին՝ իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ ՀՖՖ-ն արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար»,- շեշտել է նա։

Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել էր ՀՖՖ ղեկավարի պաշտոնում՝ մինչև 2026 թվականը։

Հոկտեմբերի 13-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովն ազատվել էր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։ 67-ամյա ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում տարել է 4 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել և 10 պարտություն կրել։

telegram
Tags: Արմեն ՄելիքբեկյանՀրաժարականի պահանջՀՖՖ

Առնչվող Նորություններ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայում անցկացվող ամառային ունիվերսիադայում սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ Ըստ հրապարակման՝ Մանուչարյանը 100մ ազատ...

«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

23 Հուլիս 2025 00:09

Հայկական «Նոա» ակումբը պարտվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում: «Նոան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել...

Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

21 Հուլիս 2025 20:32

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի...

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

21 Հուլիս 2025 09:00

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի...

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

20 Հուլիս 2025 23:47

ՖԻԴԵ-ի ղեկավարությունը շախմատիստ, «Շախմատի աշխարհ» ծրագրի հաղորդավար Աղասի Ինանցին պարգևատրել է ՖԻԴԵ-ի հատուկ հուշամեդալով, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նշվում...

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess...

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

23 Հուլիս 2025 14:45
Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41
Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

23 Հուլիս 2025 13:40
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

23 Հուլիս 2025 12:56
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

23 Հուլիս 2025 12:21
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50
Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15
ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

23 Հուլիս 2025 11:08
Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

23 Հուլիս 2025 10:56
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Մայիսից ի վեր Գազայում սպանվել է օգնություն որոնող ավելի քան 1000 մարդ

23 Հուլիս 2025 10:37
Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15
ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

23 Հուլիս 2025 10:00

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2025 09:38
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2025 07:38
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

23 Հուլիս 2025 01:03
«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

23 Հուլիս 2025 00:43
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Կառավարությունից չեն հերքել կամ հաստատել Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու մասին լուրը

23 Հուլիս 2025 00:31
«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

23 Հուլիս 2025 00:09
Փաստաբանը հայտնել է Ռուբեն Վարդանյանի «դատավարության» խախտումների մասին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա

Ռուբեն Վարդանյանը երկու բողոք է ներկայացրել Բաքվի «դատարանում»

22 Հուլիս 2025 23:44
Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

22 Հուլիս 2025 23:03
76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

22 Հուլիս 2025 22:36
Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

22 Հուլիս 2025 21:19
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

22 Հուլիս 2025 20:39
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

23 Հուլիս 2025 14:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պաշտոնապես ամուսնացած չէ: Նրա խոսքով՝ 1990-ականներին, որպես...

ԿարդալDetails
Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ
Հասարակություն

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11

Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն: Գերատեսչությունը մանրամասնել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ