Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստ հաղթել է 3 խաղափուլերում և իրենց տարիքային խմբերում առաջատարի դիրք ստանձնել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Առաջնությունն անցկացվում է 9 խաղափուլով։
3-ական միավոր են վաստակել Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան):
Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան) և Անի Նահապետյանն (մինչև 14 տարեկան) ունեն 2.5 միավոր:
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 22-31-ը։