Օգոստոսի 3-ին Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներայացնող 42 կգ քաշային Սուրեն Բաբլումյանն ու 48 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը հաղթել են մրցակիցներին, տեղեկացնում են Հայաաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Բաբլումյանը հաղթել է հունգարացի Դոմինիկ Բուռային, իսկ Ուլիխանյանը՝ սլովենացի Պլատոն Ուդովենկոյին։
Նրանք դուրս են եկել առաջնության ¼ եզրափակիչ:
Օգոստոսի 3-ին իրենց մենամարտերը հաղթանակով էին ավարտել 46 կգ քաշային Նարեկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Էլբրուս Բոզինյանը, 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Ռոբերտ Եղշատյանը։ Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 363 մարզիկ։ Հայաստանը ներկայացնում են 13 տղա և 3 աղջիկ։