Օգոստոսի 3-ին Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը 4 հայ մարզիկ հաղթանակ է գրանցել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 46 կգ քաշային Նարեկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Էլբրուս Բոզինյանը, 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Ռոբերտ Եղշատյանը։
Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 363 մարզիկ։ Հայաստանը ներկայացնում են 13 տղա և 3 աղջիկ։