Փաստորեն՝ ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է, ՀՖՖ ժողովի ժամանակ իր ելույթն այսպես է սկսել ՀՖՖ նախագահի թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը։
«Սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետև ֆուտբոլ սիրում եմ, եկել եմ հավաքական, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ։ 2019թ․ ունեի շատ առաջարկներ, բայց եկել եմ Հայաստանում ապրելու։ Խաղադաշտ եմ նվիրել իմ թաղամասում, որովհետև երեխաներին սիրում եմ։ Թեկնածությունս դրել եմ, որովհետև նվիրված եմ իմ երկրին ու գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը։ Վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որպեսզի խոսելուց որևէ մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված»,- նշել է Օզբիլիսը։
Նրա խոսքով՝ ինքն արդար է աշխատելու բոլոր ակումբների հետ։ Օզբիլիսը նշել է, որ տեսել է այլ ֆուտբոլ և ցանկանում է այդ բարձր ստանդարտները տեսնել Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Փյունիկը» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում
ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական «Փյունիկ» ակումբը հաղթել է հունգարական «Դյեր» թիմին: Երևանում կայացած խաղն ավարտվել...