Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Ղահրամանյանը 5։0 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նա Հայաստանի թիմի երրորդ մեդալն է ապահովել։
80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը առաջնության Կկսաեզրափակչում է։
Հուլիսի 25-ին Բռնցքամարտի պատանիների Եվրոփպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել էր թուրք մրցակցին։
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։