Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի» 2022/23 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Նա երկրորդ տարին անընդմեջ է այսպիսի գնահատականի արժանանում։ Քվեարկությունն անցկացվել է կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքում։
«ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանն առաջնության 28 տուրերում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ [Ռուսաստանի առաջնության լավագույն արդյունքը]։ Գավաթային 13 խաղում նա խփել է ևս 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում։
Քվեարկության արդյունքներով Սպերցյանը հավաքել է ձայների 48,78 տոկոսը։
Ավելի վաղ Սպերցյանը ճանաչվել էր ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Հունիսի 4-ին Մոսկվայում կայացել է մրցանակաբաշխությունը։ Սպերցյանը դարձել է նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 74 հանդիպում, դարձել 22 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...