Հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 4:2 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականի կազմում դուբլ ձևակերպեցին Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։ Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դենիել Ջեյմսը և Հարրի Վիլսոնը։
Պետրակովի սաները հաղթեցին 4։2 հաշվով` առաջին 3 միավորը վաստակելով Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Կոսովոյին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 2։5 հաշվով պարտություն է կրել Կոսովոյից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղակեսից հետո...