Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Պետրոս Աշկարյանը դուրս է եկել Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
65 կգ քաշային կարգում հանդես եկող Աշկարյանը վստահ հաղթանակ է տարել ռուս մարզիկ Զաուր Բեսլեկոևի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։
Նշվում է, որ առաջնության վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը կմրցի վրացի ըմբիշ Գիորգի Չիկաիձեի հետ։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Յուրի Կարապետյանը (55 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...