Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ մարզիչ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Հայաստանի չեմպիոն դարձած բոլոր 13 բռնցքամարտիկները։ Ուսումնամարզական հավաքը կտևի մինչև հունիսի 4-ը։ Ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ այս հավաքով ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Սերբիայում ընթացող Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել...