Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 7-րդ տուրը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց իսպանացի Մարիա Էյսագուերիին։ Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային ֆեդերացիայից։
Մարիամը 14 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է, նրան հետևում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Այան Ալահվերդիևան։
Նշենք, որ Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (Մ-14, Մ-16, Մ-18 ) առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 12 շախմատիստ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ․ հայ մարզիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ երկու մարզիկներ բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում...