Հնդկաստանում շարունակվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Հայտնի է դարձել, որ այս տուրում Արոնյանը հայտավորված չէ: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 12 միավորև առաջատարն է, ԱՄՆ-ի թիմն ունի 11 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:
ՀՀ ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։...