Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Ռազմիկ Եփրեմյանը 9-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ և դարձել բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
45 կգ քաշային Արման Հարությունյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել։ Նա որոշիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթանակ էր տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ:
Նշենք, որ ազատ ոճայիններից աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարը շարունակում է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի իրանցի Ալի Ալիզադեհ Մալաֆեհը։