Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է ՈւԵՖԱ-ի պատվիրակ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում մանչեսթերցիները հաղթել են 4։3 հաշվով։