Եվրոպայի առաջնությանը գերազանց արդյունք է ցույց տվել 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի՝ Էլմիրա Կարապետյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության Ֆեդերացիայից:
Խոցելով 573 միավոր և ընդհամենը 1 միավոր չբավարարեցնելով եզրափակիչ փուլին՝ նա գրավել է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10մ, 30+30 կրարոց թիմային միքս վարժությունում խոցել է 290 միավոր՝ կրկին ցույց տալով գերազանց արդյունք:


