Նուր- Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ հաղթանակ տանելով Ուզբեկստանը ներկայացնող Իսլոմջոն Բախրամովի նկատմամբ։
Նշենք, որ 1/8 եզրափակչում հայ մարզիկը 16։7 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ՝ Էլման Մուխտարովի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հաղորդել է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...