Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն ազդում է հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտների, այդ թվում՝ սպորտի վրա։ Շատ մրցաշարեր, այդ թվում՝ հանրապետական մասշտաբի, հետաձգվել են, չեղյալ են հայտարարվել ուսումնամարզական հավաքները։
Այս հրապարակման մեջ մենք որոշեցինք պարզել, թե ինչպես են ընթանում գործերը Հայրենական բասկետբոլում: Armenia Today-ի թղթակիցը զրուցեց պրոֆեսիոնալ բասկետբոլիստների և մարզիչների հետ:
Խոսակցությունը բացահայտել է համաճարակի պատճառով կուտակված մի շարք խնդիրներ այս հայտնի մարզաձևում։
«Բասկետբոլ հիմա գրեթե չկա. մրցաշարերը չեղյալ են հայտարարվել, շատ լեգեոներներ, որոնք խաղում էին տեղական ակումբներում, մեկնել են իրենց երկրներ։ Այդ խնդիրներին առնչվել ն նաև երեխաները, շատ մարզադպրոցներ փակվել են։ Կարելի է ասել, որ բասկետբոլը Հայաստանում մահացել է», – ասել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։
Մինչդեռ մարզիկներից շատերը մարզվում են նաև այսօր, որպեսզի պահպանեն իրենց մարզավիճակը։
Այսպես, լիգայի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Մայքլ Հակոբյանը «Ուրարտու» թիմից ոչ մի օր չի անցկացնում առանց մարզումների. «Անում եմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ իմ ֆիզիկական մարզավիճակը պատշաճ մակարդակով, պահպանեմ մարզավիճակս»։
Պրոֆեսիոնալ բասկետբոլիստներից հետ չեն մնում նաև կիսապրոֆեսիոնալ Բ լիգայի ներկայացուցիչները, որիոնք նույնպես կորոնավիրուսային համաճարակի պատճառով չհաջողվեց ավարտել մրցաշրջանը:
«Փորձում եմ պահպանել մարզավիճակս, փողոցային բասկետբոլ եմ խաղում, ամեն օր վարժությունների մի ամբողջ համալիր եմ անում, որպեսզի պատրաստ լինեմ ցանկացած ժամանակ խաղահրապարակ վերադառնալ», – ասում է «Թմկաբերդ» թիմի խաղացող Վարդան Այվազյանը:
Covid-19 պանդեմիայի պատճառով բազմաթիվ չնախատեսված ծախսեր են առաջացել, որոնց համար հայկական բասկետբոլային ակումբները գումարներ չեն ստացել. «Ես հասկանում եմ, որ կորոնավիրուսը հարվածել է Հայաստանին։ Արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չենք ստանում», – ասում է Մայքլ Հակոբյանը։
Դա նշեց նաև թիմի մարզիչ Միքայել Պողոսյանը։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով շատ խաղացողներ մեկնել են իրենց հաշվին, հովանավորչական պայմանագրեր չեն իրականացվել, և բասկետբոլիստները պարզապես գումար չեն ստացել:
Արժե արդյոք ապավինել լեգեոներների վերադարձին: Այդ հարցի պատասխանը դեռ չկա, ասում է մարզիչը, քանի որ պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են մեկ տարով, եթե դրանք չերկարաձգվեն, դրանք չեղյալ են հայտարարվում, և խաղացողները իրավունք են ստանում տեղափոխվել այլ ակումբներ:
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե երբ է բասկետբոլը վերադառնալու Հայաստան։ Ամբողջ աշխարհում մրցաշարերը նախատեսում են վերսկսել վաղ աշնանը, և Հայաստանը կփորձի հետ չմնալ և վերսկսել մրցումները սեպտեմբերին, եթե, իհարկե, թույլ տա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: