Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» – «Վան» հանդիպումը խոտածածկի պատճառով տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, հայտնել է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, որտեղ խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում:
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում օգոստոսի 3-ին տեղի ունեցած փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ խոտածածկը բավականին վնասվել է։