ՆԳՆ-ից չեն հաստատել Երևանում թիվ 50 ավտոբուսի ուղղությամբ կրակելու մասին տարածված տեղեկութունը։
«Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա»,- Armenia Today-ին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել է, որ ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։
Ըստ նրա՝ վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ մի քանի ուղևոր է եղել։