Ամերիկյան վիզաները կարող են հետ կանչվել, եթե ստուգումների ընթացքում օրենքի խախտումներ հայտնաբերվեն, զգուշացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից»,- ասված է դեսպանատան հրապարակման մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը շեշտել է, որ ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ տրվող արտոնություն։
«Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ եթե դուք թույլ եք տալիս օրենքի խախտում, վիզան կարող է հետ կանչվել»,- նշել է դեսպանատունը։