Հակակոռուպցիոն դատարանը պահանջում է Բելգիայում ՀՀ նախկին դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցից Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել անշարժ գույք և դրամական միջոցներ։ Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Ըստ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի՝ Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի դատարանը պահանջում է 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 3 իրավաբանական ընկերություններում մասնաբաժին, շուրջ 90 միլիոն դրամ: