Հուլիսի 3-ին հետաձգված Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները «Վնուկովո» օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո առավոտյան ժամանել են Երևան, Armenia Today-ին հայտնեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։ Նա հետաձգման պատճառների և այլ մանրամասների մասին չհայտնեց։
Ըստ նրա՝ թեև ինքնաթիռը պետք է «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեր գիշերվա 01։00-ի սահմաններում, սակայն ժամանել է առավոտյան ժամը 09:00-ին:
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2,5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել էր «Վնուկովո» օդանավակայան։ Չվերթն իրականացնող «Ինտեր» ավիաընկերության աշխատակիցը հայտնել էր, որ ինքնաթիռը պետք է վառելիքն սպառեր մեկնման օդանավակայանում վայրէջք կատարելու համար։