Հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայել-Իրան հակամարտության պատճառով չվերթներ են չեղարկվել։
🟥 Դուբայ-Երևան FZ 717 (11:25) // Երևան–Դուբայ FZ 718 (12:25)
🟥 Աբու Դաբի-Երևան 3L 441 (12:20) // Երևան-Աբու Դաբի 3L 442 (13:10)
🟥 Թեհրան-Երևան
– 6A 222 (15:40)
– CPN 7951 (18:45)
🟥Երևան-Թեհրան
– 6A 221 (11:15)
– CPN 7950 (19:45)
🟥 Շարժա-Երևան G9 244 (16:40) // Երևան-Շարժա G9 245 (17:25)
Թարմ տեղեկությունների համար այցելեք օդանավակայանի կայք կամ դիմեք ավիափոխադրողներին:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանի մի շարք շրջանների։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝