Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության՝ Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն էր տեղի ունեցել՝ փլուզումով: Կա 5 զոհ, 11 տուժած: Փլուզվել էին 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել էին կից մուտքի բնակարանները։
Տեղի ունեցած պայթյունի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ։ Պատահարի հետևանքով 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ճամբարակի առողջության կենտրոն: