Հունիսի 9-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը կանխատեսվում է 28-30, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-31 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 28-31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 29-31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 17-21, նախալեռնային շրջաններում՝ 19-23, հովտային շրջաններում 28-32 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 25 աստիճան տաքություն: