«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը, հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ հանձնաժողովը սահմանել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2025թ․ հուլիսի 1-ից։
Ըստ հանձնաժողովի՝ թվով 61 արևային կայաններից, 3 հողմային էլեկտրակայաններից և 111 փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները նվազել են 0,66-1,03 %-ով։