Ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը դարձել է Pixar ստուդիայի «Էլիո» մուլտֆիլմի համահեղինակը, հայտնում է Armenian ֆիլմ Society-ն։
«Էլիոն» կդառնա Շարաֆյանի դեբյուտը լիամետրաժ ռեժիսուրայում։ Ֆիլմը նկարահանել են նաև Դոմի Շին և Էդրիան Մոլինան։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունիսի 20-ին: Անիմացիոն ֆիլմը պատմում է 11-ամյա տղայի մասին, ով աշխարհում ամենից շատ երազում է, որ իրեն առևանգեն այլմոլորակայինները:
«Էլիոն ճանապարհորդում է միլիոնավոր մղոններ երկարությամբ տիեզերքում՝ հանդիպելով այլ աշխարհների ամենատարբեր արարածների, որոնք կօգնեն նրան հասկանալ, թե որտեղ է իր իրական տեղը»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:
Շարաֆյանը Pixar-ում սկսել է աշխատել 2015 թվականին՝ քոլեջն ավարտելուց անմիջապես հետո։ 2021 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Նորա» (Burrow) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։
Pixar-ն անիմացիոն ստուդիա է, որի ֆիլմերի ընդհանուր տոմսարկղերը համաշխարհային կինովարձույթում գերազանցում են 15 մլրդ դոլարը։ Ստուդիան արժանացել է 23 «Օսկար» մրցանակի։ Ստուդիայի ստեղծագործական կենսագրության մեջ կա 28 լիամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ Toy Story, Finding Nemo, The Incredibles, Ratatouille, Wall-E, up, Inside Out և Coco-ն: