Մեր եկեղեցիները չուլանացված են, ՀՀ կառավարության այսօրվա նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ վերջերս մի քանի տաճարում մոմ վառելուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրել է, թե դրվո՞ւմ է խնդիր պատմամշակութային հուշարձանի սանիտարական վիճակի վերաբերյալ, որը չի գտնվում կառավարության կամ որևէ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ:
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են: Ով, որտեղ, ինչ ոչ պետքական ապրանք ունի… մեկ էլ գնում ես, տեսնում ինչ-որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի հին ժանգոտ կտորներ։ Մարդ ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է՝ հոգևոր հաղորդակցություն ունենալու չէ՞։ Մտնում ես, տեսնում՝ այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին «կառավաթն» է բերել, դրել»,- նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ նման կերպ մարդիկ «ոտքի տակ են տալիս սրբությունները»: