ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է երիտասարդների հետ հանդիպումներ անցկացնելու մտադրության մասնին։
«Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ մարզեր այցելելուց զատ՝ հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ»,- Facebook-ի իր էջում գրել է Սիմոնյանը:
Նա մանրամասնել է, որ առաջին հանդիպումը տեղի կունենա ԱԺ այգում մայիսի 17-ին՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ։