«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) Armenia Today-ին հայտնել է Երևանի որոշ հատվածներում մայիսի 13-ի հոսանքազրկումների պատճառը:
ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանը շեշտել է, որ հոսանքազրկումները ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգում առաջացած խնդիրների հետևանք են, և ՀԷՑ-ի վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլընտրանքային սնուցմամբ:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ խնդիրն արձանագրվել է ժամը 17:15-ին։ Հոսանքազրկվել են մայրաքաղաքի Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցները, Տիգրան Մեծի պողոտան, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցները և 110 կՎ օդային գծերը («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):