Ձեզ ենք ներկայացնում մայիսի 12-18-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ լիովին ունակ կլինեք կարևոր և պատասխանատու որոշում կայացնել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին անգնահատելի ծառայություն մատուցեք։ Աշխատանքի ընթացքում կկարողանաք ապացուցել ձեր հուսալիությունն ու անփոխարինելիությունը։
Ցուլ
Այս շաբաթ ձեզ կարող են ուրախացնել շողոքորթ գործնական առաջարկները: Գաղտնի պահեք ձեր մտադրությունները, ավելի քիչ խոսեք այն մասին, թե ինչ եք պատրաստվում անել: Դուք ոչ միայն պետք է վերահսկեք ձեր գործողությունները, այլև մտքերը:
Երկվորյակ
Կարող եք ակնկալել արագ հաջողություն մասնագիտական և ստեղծագործական գործունեության մեջ: Դրական արդյունք կարող է բերել հաղորդակցությունը և կարծիքների փոխանակումը։ Եթե մի փոքր ջանք գործադրեք, կկարողանաք փայլել ձեր լավագույն որակներով և կարողություններով: Ուրբաթ օրը կարևոր կլինի հստակ սահմանել գործողությունների ծրագիրը և փորձել այն կյանքի կոչել: Մի վախեցեք երազել և մեծ ծրագրեր կազմել:
Խեցգետին
Թույլ մի տվեք ձեզ շահագործել, բայց և մի թաքցրեք ձեր ունակությունները, դրսևորեք դրանք ամբողջությամբ: Ավելի քիչ հավատացեք խոստումներին և օբյեկտիվորեն հաշվարկեք ձեր ուժերն ու հնարավորությունները: Շաբաթվա սկզբին կկարողանաք արագ նկատել և ուղղել սխալները։ Հանգստյան օրերին զբաղվեք մոտ ապագայի կառուցողական պլանավորմամբ, և ձեր մտահղացումները կյանքի կկոչվեն։
Առյուծ
Հաջողությունը կարող է լինել ձեր կողքին, բայց ինքներդ պետք է ջանք գործադրեք: Դուք պետք է իրատեսորեն նայեք որոշ բաների և երբեմն որոշումներ կայացնեք, որոնք ձեզ համար այնքան էլ հաճելի չեն: Ձեր շրջապատի որոշ մարդիկ ցույց կտան իրենց իրական դեմքերը, ինչը բավականին հետաքրքիր տեսարան կլինի: Բացի այդ, նման անկեղծությունը թույլ կտա ամրապնդել ձեր հարաբերությունները մտերիմ ընկերների հետ:
Կույս
Այս շաբաթ կարող եք կարոտի զգացում ունենալ, փորձեք հուսահատության մեջ չընկնել։ Շփման մեջ փորձել ավելի համարձակ լինել, ժամանակն է հրաժարվել կասկածներից և անորոշությունից։ Շաբաթվա վերջում ավելի լավ է զբաղվել սովորական գործերով և չձեռնարկել նոր նախագծեր։
Կշեռք
Պետք չէ վախենալ փոփոխություններից, նրանց համար այժմ բավականին հարմար ժամանակ է։ Երեքշաբթի օրը պետք չէ ստեղծված իրավիճակը դիտարկել ուժի դիրքերից, սպասեք մի քանի օր, և հանգամանքներն իրենք կզարգանան ձեր օգտին։ Հանգստյան օրերին ավելի լավ է խուսափել վեճերից, որպեսզի չսրվեն ընտանեկան հարաբերությունները:
Կարիճ
Այս շաբաթը կարող է ձեր առջև կարիերայի փայլուն հեռանկարներ բացել, պետք է միայն ուշադիր լինել և չծուլանալ: Բիզնեսում ինքներդ ձեզ համար օգուտներ փնտրեք, բայց մի մոռացեք հաշվի առնել գործընկերների շահերը: Մի մոռացեք ձեր անձնական կյանքի մասին:
Աղեղնավոր
Դուք պետք է հնարավորինս քիչ լսեք ուրիշների խորհուրդները և ավելի շատ վստահեք ձեր սեփական ինտուիցիային: Այս շաբաթ ստիպված կլինեք նախանձելի համբերություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ ձեր բիզնես գործընկերները կարող են օգտվել ձեր անվճռականությունից և ստեղծել շատ տհաճ իրավիճակ:
Այծեղջյուր
Շաբաթը լի կլինի եռուզեռով և հանկարծակի, ոչ այնքան հաճելի հանդիպումներով։ Բայց պետք չէ ցույց տալ ձեր զգացմունքները։ Սովորեք գնահատել ձեր ժամանակը, փայփայել այն: Փորձեք չխախտել գործընկերների շահերը։ Հիմա լավ ժամանակ է պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնելու համար։
Ջրհոս
Այս շաբաթ անխուսափելի են փոփոխությունները թե՛ աշխատանքային ռեժիմում, թե՛ կենսակերպում։ Եղեք ավելի համեստ, իմացեք, թե ինչպես բավարարվել քչով: Նոր նախագծեր սկսելու ժամանակը չէ, զգուշացեք խաբեությունից և ֆինանսական կորուստներից:
Ձկներ
Այս շաբաթ աշխատավայրում իրավիճակը հաջող կդասավորվի։ Հնարավորություն կունենաք տեսնել և լսել: Անձնական կյանքում պետք է ուժ հավաքեք և կարևոր որոշում կայացնեք, որը կազդի ձեր հետագա ճակատագրի վրա։ Մի վախեցեք բաժանումից։