Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուշարձանը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները: