Մահացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը՝ 89 տարեկանում, հայտնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:
ԳԱԱ ակադեմիկոսը 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչը, ապա ԵՊՀ ռեկտոր՝ 1993-2006 թթ.։
2006-2021 թվականներին եղել է ԳԱԱ նախագահը։
Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։