ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել Հայաստանով ճանապարհորդելիս մշտապես հետևել լրահոսին։ Այս մասին նա հայտարարել է իր երկրի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Քվինը նաև անդրադարձել է դեսպանատան հյուպատոսական ծառայություններին, տվել մի շարք գործնական խորհուրդներ և ընդգծել Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորությունը։
2024 թվականի փետրվարին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արգելել էր իր աշխատակիցներին այցելել Ադրբեջանի հետ սահմանի մի շարք տարածքներ։ Նահանգների քաղաքացիներին կոչ էր արվել զգույշ լինել հայ-ադրբեջանական սահմանի մոտ, մասնավորապես Վարդենիս և Գորիս քաղաքներից արևելք, Կապան քաղաքից հարավ, իսկ Երասխ գյուղով երթևեկելը թույլատրվել էր, բայց կանգառը արգելվել։