ՆԳՆ-ն Armenia Today-ին հաստատել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող անձի մահվան մասին տեղեկությունը և մանրամասներ է հայտնել:
«Հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 1965 թվականին ծնված մի տղամարդ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- տեղեկացրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ահազանգն ստացվել է ապրիլի 30-ին՝ շտապօգնությունից։
Մայիսի 2-ին հայտնել էինք, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունից հաստատել են դիտորդներից մեկի մահը ոչ աշխատանքային ժամին։